Մարդահամարի նախնական արդյունքները հայտնի են

Մարդահամարի նախնական արդյունքները հայտնի են

PanARMENIAN.Net - Հայաստանի վիճակագրական կոմիտեն ներկայացրել է մարդահամարի նախնական արդյունքները, որոնց համաձայն 2022-ի հոկտեմբերի 13-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչությունը 2 մլն 928 հազար 914 է։

Առկա բնակչության թիվը կազմել է 2 մլն 638 հազար 917:

Նախորդ մարդահամարի համեմատ, որն անցկացվել է 2011թ.-ին, 2022թ.-ին Հայաստանում մշտական բնակչության թիվը նվազել է 89 հազար 940-ով, իսկ 2001թ.-ի համեմատ՝ 284 հազար 97-ով, գրում է Sputnik Արմենիան։

2011 թվականին Հայաստանում մշտական բնակչությունը 3 մլն 213 հազար 11 է եղել, իսկ 2011–ին` 3 մլն 18 հազար 854։

Մարդահամարը ՀՀ–ում անցկացվել է 2022 թ.-ի հոկտեմբերի 13-22-ը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---