Ադրբեջանում սամբոյի մարզիչը ծեծելով սպանել է 7 տարեկան աշակերտին

Ադրբեջանում սամբոյի մարզիչը ծեծելով սպանել է 7 տարեկան աշակերտին

PanARMENIAN.Net - Ադրբեջանում ձյուդոյի և սամբոյի մարզիչ Մեհման Խալիլովը ծեծելով սպանել է 7 տարեկան աշակերտին՝ Ֆարիդ Բաքարովին, հայտնում է Lenta.ru-ն։

Դեպքը տեղի է ունեցել Սումգայիթի սպորտդպրոցում։

Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է Խալիլովը ծեծում տղային, քաշում նրա մազերից, հարվածում ոտքերով, գլխիվայր շուռ տալիս և ցնցում։ Երեխան վզի կոտրվածք է ստացել և տեղափոխվել մանկական հիվանդանոց, որտեղ էլ մահացել է։

Խալիլովի դեմ քրեական գործ է հարուցվել, նա ձերբակալվել է։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---