Անվճար կրթական ծրագիր` պատերազմից տուժած ընտանիքների երեխաների համար

Անվճար կրթական ծրագիր` պատերազմից տուժած ընտանիքների երեխաների համար

PanARMENIAN.Net - Team Telecom Armenia-ն սկսում է երկարաժամկետ համագործակցություն Smart Armenia-ի հետ՝ աջակցելու կազմակերպության բոլոր կրթական նախաձեռնություններին։

Համագործակցության շրջանակում Team-ը Smart Armenia-ին տրամադրել է անհրաժեշտ տեխնիկական միջոցներ, այդ թվում՝ նորագույն համակարգիչներ, իսկ դասասենյակներն ապահովել է բարձր թողունակությամբ ինտերնետ հասանելիությամբ, ինչը մեծապես կնպաստի կազմակերպվող դասընթացների որակի բարձրացմանը։

Ապրիլին Smart Armenia-ն մեկնարկել է ռոբոտաշինության անվճար դասընթացներ 44-օրյա պատերազմից տուժած ընտանիքների 10-16 տարեկան և ինժեներությամբ հետաքրքրված պատանիների համար։ Դասընթացի մասնակիցները ստանում են գիտելիքներ ինժեներական ծրագրավորման, 3D մոդելավորման և ռոբոտաշինության բնագավառներում, իսկ արդեն դասընթացի ավարտին ստեղծում սեփական խելացի լուծումը:

Առաջին ու երկրորդ խմբերի դասընթացները սկսվել են և այժմ ընթանում է երրորդ փուլի մասնակիցների հավաքագրումը: Ծրագիրը մեկնարկելու է մայիսի 12-ին և տևելու է 6 ամիս:

Ծրագրին գրանցվելու համար անհրաժեշտ է լրացնել ձևաթուղթը, իսկ հարցերի դեպքում զանգահարել 033 555996 կամ գրել նամակ info@smartarmenia.org էլ․ հասցեին: Վերջնաժամկետը մայիսի 10-ն է:

Մասնակիցների ուսուցումը անվճար է դարձել «Հայաստան» Համահայկական հիմնադրամի ֆինանսավորման միջոցով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---