FlyOne Armenia-ն կանոնավոր թռիչքներ է մեկնարկել դեպի Նովոսիբիրսկ

FlyOne Armenia-ն կանոնավոր թռիչքներ է մեկնարկել դեպի Նովոսիբիրսկ

PanARMENIAN.Net - FlyOne Armenia ավիաընկերությունը կանոնավոր թռիչքներ է մեկնարկել Երևան - Նովոսիբիրսկ- Երևան երթուղով, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Առաջին չվերթը տեղի է ունեցել մայիսի 3-ին։

Ուղիղ չվերթերն իրականացվելու են շաբաթական 2 անգամ՝ չորեքշաբթի և ուրբաթ։

«FlyOne Armenia ավիաընկերության թռիչքային քարտեզում ավելացավ ևս մեկ ուղղություն․ կայացավ դեպի Նովոսիբիրսկ ընկերության կանոնավոր առաջին չվերթը»,-ասվում է հաղորդագրության մեջ։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---