Թուրքիայի նախագահության հավակնորդներից մեկը հանել է իր թեկնածությունը հօգուտ Քըլիչդարօղլուի

Թուրքիայի նախագահության հավակնորդներից մեկը հանել է իր թեկնածությունը հօգուտ Քըլիչդարօղլուի

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահության թեկնածու, Memleket («Հայրենիք») կուսակցության առաջնորդ Մուհարրեմ Ինջեն հանել է իր թեկնածությունը ընտրություններից 3 օր առաջ՝ հօգուտ Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակից Քեմալ Քըլիչդարօղլուի, գրում է Gazeta.ru-ն Daily Sabah-ի վրա հղումով։

Այսպիսով նախագահի ընտրություններին կմասնակցի 3 թեկնածու՝ Էրդողանը, նրա գլխավոր ընդդիմադիր Քըլիչդարօղլուն և АTА դաշինքի թեկնածու Սինան Օհանը։

Քըլիչդարօղլուն հայտարարել է, որ ընտրվելու դեպքում Անկարայի արտաքին քաղաքականության շրջադարձ կկատարվի դեպի Արևմուտք։ Այդ մասին նա ասել է Deutsche Welle-ին տված հարցազրույցում։

«Մենք Թուրքիայի արտաքին քաղաքականությունը կշրջենք 180 աստիճանով»,-ասել է նա։

Նա խոստացել է «իսկական ժողովրդավարություն» բերել Թուրքիա և վերսկսել Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները։

Նախագահական ընտրությունները Թուրքիայում կայանալու են մայիսի 14-ին։ Միաժամանակ կկայանան նաև խորհրդարանական ընտրություններ։

Photo. Reuters
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---