Գեղարքունիքում, Վայոց ձորում և Սյունիքում ձյուն է եկել․ Առանձին բնակավայրերում ձյան ծածկը հասել է 15-20սմ![]() 15 մայիսի 2023 - 13:53 AMT PanARMENIAN.Net - Արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներթափանցմամբ պայմանավորված՝ մայիսի լույս 15-ի գիշերը հանրապետության մի շարք շրջաններում, մասնավորապես Գեղարքունիքում, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային գոտիներում դիտվել են ձյան առատ տեղումներ։ Օդի ջերմաստիճանն առանձին բնակավայրերում մոտեցել է 0 աստիճանի։ Ձյան ծածկի բարձրությունը նշված մարզերի առանձին բնակավայրերում կազմել է 15-20 սմ, հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Մայիսի 15-ի ցերեկը տեղումները հանրապետության առանձին շրջաններում կպահպանվեն, մայիսի 16-ին, 17-ին բոլոր մարզերում սպասվում է առանց տեղումների եղանակ, մայիսի 18-ից սկսած առանձին մարզերում կրկին սպասվում է անձրև և ամպրոպ։ Մայիսի 16-ի ցերեկվանից սկսած Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներ, և օդի ջերմաստիճանը մայիսի 16-ի ցերեկը, 17-ին, 18-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։ Մայիսի 16-ին մայրաքաղաքում ցերեկային ժամերին սպասվում է +22 աստիճան։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |