Սևանա լճի մակարդակը 15 սմ-ով ցածր է 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ![]() 16 մայիսի 2023 - 16:48 AMT PanARMENIAN.Net - Սևանա լճի մակարդակը մայիսի 8-14-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1սմ-ով և կազմել` 1900.43մ (14.05.23թ.), որն 2022-ի նույն օրվա մակարդակից ցածր է 15սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 15սմ-ով։ Ոռոգման նպատակով մայիսի 14-ից սկսած Սևանա լճից իրականացվել է ջրառ և լճից բացթողնված ջրի չափաքանակը մայիսի 14-ին կազմել է 0.814մլն. մ³, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Արփա-Սևան ջրատարով մայիսի 8-14-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 6.270մլն. մ³, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից մայիսի 14-ը ներառյալ՝ 42.563մլն. մ³: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |