ՆԳՆ․ Խանութում առանց համապատասխան թույլտվության հրազեն են վաճառել

ՆԳՆ․ Խանութում առանց համապատասխան թույլտվության հրազեն են վաճառել

PanARMENIAN.Net - Կոտայքի մարզի ոստիկանները զենք–զինամթերքի վաճառքի ապօրինի կետ են հայտնաբերել։

Օպերատիվ տեղեկությունների հիման վրա կատարված ստուգման արդյունքում հաստատվել է, որ առևտրի կենտրոններից մեկում առանց համապատասխան թույլտվության հրազեն են վաճառում, ատրճանակներ, փամփուշտներ, հայտնում է ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Խանութի սեփականատեր հանդիսացող Աբովյան քաղաքի 49-ամյա բնակիչը և 40-ամյա աշխատակիցը ձերբակալվել են:

Հանգամանքները պարզվում են։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---