Կորցրած իր գտնելը որոշ դեպքերում կարող է քրեականացվել

Կորցրած իր գտնելը որոշ դեպքերում կարող է քրեականացվել

PanARMENIAN.Net - Կորցրած իր գտնելը որոշ դեպքերում կարող է քրեականացվել։ Այդ մասին ասվում է ՆԳՆ ոստիկանության տեսանյութում։

Նշվում է, որ իր, գույք գտնողն առաջին հերթին պետք է միջոցներ ձեռնարկի սեփականատիրոջը գտնելու համար։ Եթե դա հնարավոր չէ անել, ոստիկանությունը հորդորում է այն հանձնել համապատասխան մարմիններին։

Եթե իրի արժեքը բարձր է նվազագույն աշխատավարձի չափից, իրը գտնելու և սեփականտիրոջը չվերադարձնելու կամ այդ ուղղությամբ գործողություններ չկատարելու համար նախատեսվում են նաև համապատասխան սանկցիաներ՝ կարճաժամկետ ազատազրկում մինչև 2 ամիս ժամկետով, կամ տուգանք նվազագույն աշխատավարձի 20-ապատիկի չափով։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---