Քերոբյանը` Հայաստան ներմուծվող թմրանյութերի մասին․ Շատ անհանգստացած ենք17 մայիսի 2023 - 17:14 AMT PanARMENIAN.Net - Հայաստան ներմուծվող թմրանյութերի մասին լուրերն անհանգստացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին։ Նախարարն այդ մասին խոսել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում, հայտնում է Sputnik Արմենիան։ Մայիսի 16-ին հայտնի դարձավ, որ Իտալիայում մոտ 3 տոննա կոկաինի խմբաքանակ է հայտնաբերվել, որը Էկվադորից պետք է տեղափոխվեր Հայաստան։ Թմրամիջոցը թաքցրել էին 78 տոննա բանանի խմբաքանակում։ Մայիսի 17-ին էլ ՀՀ ԱԱԾ–ն հայտնեց, որ մաքսանենգ ճանապարհով ՀՀ է ներմուծվել մոտ 1 տոննա կոկաին (մոտ 250 մլն եվրո արժողության)։ «Մենք շատ անհանգստացած ենք թե՛ այս նորություններով, թե՛ ընդհանուր առմամբ Հայաստանում թմրամիջոցների հետ կապված իրավիճակով»,– ասել է Քերոբյանը։ Ըստ ԱԱԾ–ի` կոկաինը Էկվադորից Հայաստան է բերվել մրգերի ներմուծմամբ զբաղվող ինչ–որ ընկերության կողմից, որի անունը չի նշվում։ Քրեական վարույթ է նախաձեռնվել, նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |