Նոր Նորքի նախկին ղեկավարը Նանսենի զբոսայգու տարածքն ուղղակի վաճառքով օտարել է իր կնոջը23 մայիսի 2023 - 13:57 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետի 2013-ի որոշմամբ՝ Նոր Նորքի նախկին ղեկավարը Նանսենի անվան զբոսայգու օտարման ոչ ենթակա հողամասն ուղղակի վաճառքով՝ 3 մլն 712 հազար 464 դրամով օտարվել է Նոր Նորք համայնքի նախկին ղեկավար Դ.Պ.-ի կնոջը՝ Ռ.Գ.-ին, որդուն և դստերը: Վերջիններս 2018-ի ապրիլի 10-ին զբոսայգում գտնվող 76․8 քմ սրճարանն ու 533․4 քմ հողամասը մոտ 15 անգամ թանկ գնով՝ 45 մլն 790 հազար դրամով, վաճառել են քաղաքացի Մ.Հ.-ին, հայտնում է Գլխավոր դատախազությունը։ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունում պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակում ուսումնասիրվել է Նանսեն 26 հասցեում գտնվող սրճարանի օտարման գործը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևանի քաղաքապետի 2006-ի օգոստոսի 30-ի որոշմամբ՝ Նանսեն փողոցի 26 հասցեում գտնվող թիվ 741 սրճարանի ժամանակավոր կառույցի զբաղեցրած 533․4 քմ մակերեսով հողամասն անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրվել է «Երևանի Նոր Նորք թաղային համայնքի ղեկավարի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկին: Քաղաքապետարանի և համայնքի ղեկավար Դ.Պ.-ի միջև կնքվել է պայմանագիր, տրվել է սեփականության իրավունքի վկայական, որում հողամասի նպատակային նշանակությունը նշվել է «բնակավայրեր», օգտագործման նպատակը՝ սրճարանի կառուցում և սպասարկում: Նոր Նորք համայնքի ղեկավար Դ.Պ.-ի՝ 2006-ի նոյեմբերի 6-ի թիվ 310 որոշմամբ՝ 76․8 քմ մակերեսով շինությունները 1 մլն 485 հազար դրամով՝ ուղղակի վաճառքով, օտարվել են իր կնոջը՝ Ռ.Գ.-ին: 2007 թվականի հունվարի 19-ին համայնքի ղեկավար Դ.Պ.-ի և Ռ.Գ.-ի անվամբ տրվել է սեփականության իրավունքի վկայական: Հողամասի իրավունքի տեսակը նշվել է «Վարձակալություն», իսկ «Լրացուցիչ նշումներ» բաժնում արձանագրվել է, որ հողամասն ընդգրկված է Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 6-րդ կետի սահմանափակումների ցանկում (օտարման ոչ ենթակա հողեր): Դ.Պ.-ի մահվամբ պայմանավորված՝ 2010 թվականի սեպտեմբերի 2-ին Ռ.Գ.-ի կնոջը, դստերը և որդուն ժառանգության իրավունքով, ի թիվս այլ գույքերի, անցել է նշված գույքը, նրանց տրվել է սեփականության իրավունքի վկայական, որում կրկին արձանագրվել է, որ հողամասն ընդգրկված է Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 6-րդ կետի սահմանափակումների ցանկում: 2012-ի նոյեմբերի 16-ին Ռ.Գ.-ն գրություն է ուղարկել քաղաքապետարան՝ նշելով, որ այգու սահմանները ճշտվել են, իրենց զբաղեցրած հողամասն այգու սահմաններում չէ, և խնդրել է ուղղակի վաճառքով 533․4 քմ հողամասը ևս օտարել իրեն: Քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Ա.Մ.-ն և Ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Ա.Ք.-ն եզրակացություն են տվել, համաձայն որի՝ հողամասն ընդգրկված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում, այն դեպքում, երբ Ռ.Գ.-ն դիմումին կից ներկայացրել է վերոնշյալ սեփականության իրավունքի վկայականի պատճենը՝ հողամասը Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 6-րդ կետի սահմանափակումների ցանկում ընդգրկված լինելու մասին նշումով: Արդյունքում քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչությունը կազմել է Երևանի քաղաքապետի որոշման նախագիծ, որը ստորագրել են քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձինք և Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը: Այնուհետև Երևանի քաղաքապետի 2013 թվականի փետրվարի 25-ի թիվ 723-Ա որոշմամբ՝ հողամասն ուղղակի վաճառքով՝ 3 մլն 712 հազար 464 դրամով, օտարվել է Ռ.Գ.-ին, վերջինիս որդուն և դստերը, որոնք 2018 թվականի ապրիլի 10-ին 76,8 քմ սրճարանն ու 533,4 քմ հողամասը 45 մլն 790 հազար դրամով վաճառել են քաղաքացի Մ.Հ.-ին: Հաշվի առնելով, որ իրականացված ուսումնասիրության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք 2012 թվականի նոյեմբերին հողամասի կեղծ հատակագիծ և եզրակացություն են կազմել և դրանց հիման վրա Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումներում ընդգրկված 533,4 քմ մակերեսով հողամասն ապօրինաբար օտարվել է քաղաքացուն՝ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունը 2023 թվականի մայիսի 19-ին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե: Հակակոռուպցիոն կոմիտեում նույն օրը նախաձեռնվել է քրեական վարույթ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածներով (պաշտոնեական կեղծիք կատարելը): Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները |