Booking.com-ը բարելավել է պայմանները ՀՀ տնտեսվարողների համար

Booking.com-ը բարելավել է պայմանները ՀՀ տնտեսվարողների համար

PanARMENIAN.Net - Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հարուցած վարույթի արդյունքում «Booking.com. B․V․» ընկերությունը Հայաստանը հանել է «Ընդլայնված պարիտետով երկրների» խմբից և ընդգրկել «Սահմանափակ պարիտետով երկրների» ցուցակում:

Արդյունքում` ՀՀ տարածքում գործունեություն ծավալող բնակատեղ տրամադրող տնտեսավարող սուբյեկտները (հյուրանոց, հյուրատուն և այլն) այսուհետ հնարավորություն ունեն Booking.com կայքում առաջարկվող գնից ավելի ցածր գին առաջարկել այլ հարթակներում, ինչպես նաև հյուրանոցի տարածքում և այլն: Բացառություն է կազմում ընկերության կայքէջը, որտեղ պետք է հրապարակվի Booking.com-ին առաջարկված գնից ոչ ցածր գին։

«Սահմանափակ պարիտետով երկրների» ցանկում ընգրկված են նաև Ավստրալիան, Իսպանիան, Հունաստանը, Լեհաստանը, Դանիան, Կիպրոսը, Բրազիլիան, Չինաստանը, Վրաստանը, Իսրայելը, Թուրքիան, Միացյալ Թագավորությունը, Ճապոնիան և այլն:

ՄՊՀ-ն 337,555,000 դրամի չափով տուգանք էր կիրառել «Booking.com. B․V․» ընկերության նկատմամբ գերիշխող դիրքի չարաշահման համար:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---