Նախարար․ 2022-ին ՌԴ-ից մոտ 790,000 զբոսաշրջիկ է այցելել ՀՀ

Նախարար․ 2022-ին ՌԴ-ից մոտ 790,000 զբոսաշրջիկ է այցելել ՀՀ

PanARMENIAN.Net - 2022-ին Հայաստան ժամանած զբոսաշրջիկների քանակը հասել է 1 մլն 666 հազարի, որից մոտ 790,000-ը` ՌԴ–ից: Այդ մասին ԱԺ-ում, 2022–ի պետական բյուջեի կատարողականը ներկայացնելիս, հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նա հավելել է, որ ավելացել է նաև այն զբոսաշրջիկների թիվը, որոնք ժամանել են այլ երկրներից:

Նախարարը տեղեկացրել է նաև, որ 2021 թվականին 2․9 անգամ աճել են զուտ դրամական փոխանցումները, ինչը պայմանավորված է ՌԴ-ից դրամական փոխանցումների մոտ 6․8 անգամ ավելացումով:

«Արդյունքում, եթե մենք տարեսկզբին թիրախավորել էինք 7 տոկոս տնտեսական աճ, այնուհետև տարվա ընթացքում բյուջեն պլանավորելիս կանխատեսում էինք 11 տոկոս, մենք ունենք 12,6 տոկոս տնտեսական աճ, որը բացարձակ թվով կազմել է 8 տրիլիոն 497 մլրդ դրամ»,- ասել է նախարարը:

Տնտեսական աճի ավելացմանը հիմնականում նպաստել են ծառայությունները, թեև շինարարությունը նույնպես զգալի ազդեցություն է ունեցել:

12-ամսյա գնաճը կազմել է 8․3 տոկոս, միջին գնաճը՝ 8․6 տոկոս: 2023-ի առաջին եռամսյակում այն կազմել է 3․2 տոկոս:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---