Covid-19-ով հիվանդների համար կառուցված մոդուլային բաժանմունքը կհանձնվի ՊՆ–ին

Covid-19-ով հիվանդների համար կառուցված մոդուլային բաժանմունքը կհանձնվի ՊՆ–ին

PanARMENIAN.Net - 2020-ի մարտին «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» տարածքում կառուցված մոդուլային բաժանմունքը, որը նախատեսված էր կորոնավիրուսվ հիվանդների բուժման ու մեկուսացման համար, կառավարության որոշմամբ կհանձնվի Պաշտպանության նախարարությանը։

Որոշման նախագծում նշված է, որ համավարակի ավարտից հետո մոդուլային բաժանմունքն այլևս չի շահագործվում, հայտնում է Sputnik Արմենիան։

Բացի այդ, «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնին» լրացուցիչ մահճակալային ֆոնդ այլև հարկավոր չէ, քանի որ 2022 թվականի երրորդ եռամսյակից այստեղ կապիտալ հիմնանորոգում է սկսվել։

Պաշտպանության նախարարության հետ քննարկման արդյունքում նպատակահարմար է համարվել մոդուլային մեկուսարանային բաժանմունքը ամբողջական տարրերով հանձնել ՀՀ զինված ուժերին՝ նպատակային օգտագործման համար:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---