ԱԳՆ-ն ցավակցել է Հնդկաստանին երկաթուղային աղետի կապակցությամբ 3 հունիսի 2023 - 13:36 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Հնդկաստանում տեղի ունեցած երկաթուղային աղետի կապակցությամբ, որի հետևանքով կան բազմաթիվ զոհեր։ «Խորապես վշտացած ենք Օդիշա նահանգի Բալասոր քաղաքում տեղի ունեցած ողբերգական երկաթուղային աղետից: Հայաստանը կիսում է Հնդկաստանի եղբայրական ժողովրդի վիշտը: Մեր անկեղծ ցավակցություններն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում տուժածներին»,- ասվում է ՀՀ ԱԳՆ–ի Twitter-ի միկրոբլոգում հրապարակված ցավակցության մեջ։ Հնդկաստանում երկաթուղային աղետի հետևանքով զոհվել է 288 մարդ, տուժել է 900–ից ավելին։ Հունիսի 2-ի երեկոյան Բալասորից ոչ հեռու բախվել է երեք գնացք՝ երկու ուղևորատար և մեկ բեռնատար։ Կալկաթայից Չեննան ուղևորվող գնացքի վագոններից մի քանիսը դուրս է եկել ռելսերից բեռնատար գնացքի հետ բախվելու հետևանքով և ընկելո դիմացի ռելսերի վրա։ Դրանց է բախվել մյուս ուղևորատար գնացքը, որի մի քանի վագոն ևս դուրս է եկել ռելսերից։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |