Akneye-ը Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրն անցկացրել է սահմանամերձ Տավուշում![]() 13 հունիսի 2023 - 17:39 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 1-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օր: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի առաջարկով Akneye-ը միացել է նախաձեռնությանը և այդ օրն անցկացրել սահմանամերձ Բերդ քաղաքում: Նախաձեռնությանը միացել էին նկարիչներ Գարեգին Հարությունյանը, Մերի Եփրեմյանն ու Սևակ Նազարյանը: Արտիստները երեխաների համար տեղում նկարչական դասընթացներ են կազմակերպել, ապա՝ օգնել նկարել խորհրդանշական աչքերի վրա: Նախագծի շրջանակում երեխաների ձեռքերով նկարազարդված քանդակների NFT տարբերակը կստեղծվի և բարեգործական նպատակով կներկայացվի վաճառքի ftNFT ֆիջիթալ հարթակում: Վաճառքից գոյացած գումարը կուղղվի ԱՍՀ նախարարության ենթակայությամբ գործող խնամքի հաստատություններում ապրող երեխաների կրթական գործընթացի կազմակերպմանը։ Akneye նախագծի վերաբերյալ մանրամասն կարելի է տեղեկանալ պաշտոնական կայքէջում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |