ԱԱԾ․ Տեղում վիրավորված զինծառայողի վիճակը կայուն ծանր է![]() 16 հունիսի 2023 - 17:41 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 15-ին Տեղի հատվածում ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորված ԱԱԾ սահմանապահ ծառայության զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր։ Այդ մասին հայտնել են ԱԱԾ-ից, տեղեկացնում է «Փաստինֆոն»։ ԱԱԾ-ից հայտնում են, որ զինծառայողը վիրահատվել է Զինվորական կենտրոնական հոսպիտալում, վիրահատությունը հարթ է անցել, պլանավորված բոլոր միջոցառումներն իրականացվել են։ Հունիսի 15-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով։ Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման և ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու փորձը կանխվել է: Հունիսի 15-ին՝ ժամը 13:35-ին, Տեղի հատվածում Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով վիրավորում է ստացել ԱԱԾ սահմանապահ ծառայության զինծառայող Արթուր Արմենի Ազրոյանը (2002թ.): ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |