Բաքվում փակել են թուրքական մզկիթը

PanARMENIAN.Net - Ադրբեջանն, որը կտրուկ է արձագանքում Թուրքիայի մերձեցմանը Հայաստանի հետ, փակել է Բաքվի թուրքական մեջիթը, գրում է թուրքական Vatan թերթը:



Կեսօրյա աղոթքից հետո իմամներին դիմավորեց ադրբեջանական ոստիկանությունը: Ադրբեջանի կրոնի վարչությունն ասում է, որ մզկիթը փակվել է վերականգնման համար:



Բացի այդ, Ադրբեջանն որոշել է բարձրացնել Թուրքիա առաքվող ադրբեջանական գազի գինը: Բնական գազի նոր գինը ուժի մեջ է համարվում ապրիլի 15-ից: Ադրբեջանը պահանջում է Թուրքիայից վճարել տարբերությունը:



Մզկիթը կառուցվել է 1995թ. հունիսի 28-ին «Թուրք նահատակների գերեզմանոցի» հարեւանությամբ, որտեղ թաղված են 1130 թուրք զինվորներ, որ զոհվել են «Իսլամի կովկասյան բանակի» դեմ պայքարում 1918 թվականին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---