«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ ն առաջատարներից է խոշոր հարկատուների ցանկում

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կողմից հրապարակված 2009 թվականի ֆինանսական տարվա սկզբից հունվար-մարտ ամիսների տվյալներով, առաջին 300 խոշոր հարկատուների ցանկում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն զբաղեցնում է երկրորդ տեղը` ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջե վճարած հարկերի եւ տուրքերի ընդհանուր գումարով: Այդ մասին հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:



Նշված ժամանակահատվածում Ընկերության կողմից վճարվել է 3,395,528.8 հազար դրամ: Ցանկի 16-րդ տեղում գտնվող «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ «Տրանսգազ» ՍՊԸ կողմից վճարվել է 481,194.5 հազար դրամ, 170 -րդ տեղում գտնվող «Տրանսգազշին» ՍՊԸ-ն` 79,000.0 հազար դրամ, «Ավտոգազ» ՍՊԸ-ն (240-րդ տեղ)` 58,107.6 հազար դրամ:



«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ հետ հանձնարարության պայմանագրով աշխատող «Էյ-Ի -Ջի» ՍՊԸ-ն հարկատուների ցուցակում զբեղեցնում է 119-րդ տեղը` 110,015.3 հազար դրամ վճարած գումարով:



Ֆինանսական տարվա սկզբից 3 մլն. դրամ եւ ավելի սոցիալական ապահովագրության վճար վճարած 300 խոշոր ապահովադիրների ցանկում վճարած պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների ընդհանուր գումարի չափով ,ՀայՌուսգազարդե ՓԲԸ-ն զբաղեցնում է երրորդ տեղը՝ 390,000.0 հազար դրամ:

Նշված ցանկի 31-րդ տեղը զբաղեցնում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ «Տրանսգազ» ՍՊԸ-ն` 49,000.0 հազար դրամ վճարած գումարով, 68-րդ տեղը «Տրանսգազշին» ՍՊԸ-ն`27,000.0 հազար դրամ վճարած գումարով:



«Էյ-Ի -Ջի» ՍՊԸ-ն զբաղեցնում է 25-րդ տեղը` 52,000.0 հազար դրամ վճարած գումարով: Ֆինանսական տարվա սկզբից 100 եւ ավելի աշխատողների միջին ցուցակային թիվ հայտարարագրած ապահովադիր հանդիսացող առեւտրային կազմակերպությունների ցանկում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն զբաղեցնում է երկրորդ տեղը` 5805 աշխատողների թվով: 33-րդ տեղում «Տրանսգազ» ՍՊԸ-ն է` 768 աշխատող, 175-րդ տեղում «Տրանսգազշին» ՍՊԸ-ն` 206 աշխատող, 294-րդ տեղում «Ավտոգազ» ՍՊԸ-ն` 131 աշխատող, 362-րդ տեղում «Արմավիրի գազմաշ» ՍՊԸ-ն`106 աշխատող: «Էյ-Ի -Ջի» ՍՊԸ-ն զբաղեցնում է 25-րդ տեղը` 948 աշխատող:



Անցյալ շաբաթ Հայաստանի կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեն իր կայքում տեղակայել է «2009 թվականի փետրվարի տվյալներով խոշոր հարկատուների մոնիտորինգի ընդհանրացված ցուցանիշների վերլուծություն»:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---