Քերոբյան․ Օտարերկրյա ուղիղ ներդրումների ծավալը 2022-ին կազմել է $1 մլրդ

Քերոբյան․ Օտարերկրյա ուղիղ ներդրումների ծավալը 2022-ին կազմել է $1 մլրդ

PanARMENIAN.Net - Հայաստանում օտարերկրյա ուղիղ ներդրումների ծավալը 2022-ին կազմել է 1 մլրդ դոլար, ընդհանուր ներդրումների ծավալը` 4․2 մլրդ դոլար։ Այդ մասին Հանրայինի եթերում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Եվ դա միայն նախնական թվեր են։ Վերջնական թվերը, մեզ թվում է, կլինեն ավելի մեծ», – ասել է Քերոբյանը, գրում է ԱՌԿԱ-ն։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ, իր տվյալներով, 2022–ին իրականացված ներդրումների նախնական ընդհանուր ծավալը կազմել է 1 տրիլիոն 688 մլրդ դրամ (ՀՆԱ–ի մոտ 20%–ը), օտարերկրյա ուղիղ ներդրումների ծավալը գրեթե եռապատկվել է և հասել մոտ 1 մլրդ դոլարի։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---