Կոմիտասի պողոտայում պայթունից փլուզվել է 2 ավտոտնակ, վնասվել՝ 9 մեքենա, 33 բնակարանի պատուհաններ![]() 4 հուլիսի 2023 - 10:29 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 3-ին` ժամը 22։10-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտա թիվ 54/1 հասցեում գտնվող ավտոտնակում տեղի է ունեցել պայթյուն. կան տուժածներ: Պարզվել է, որ ավտոտնակում 20 կգ-անոց հեղուկ գազի բալոն է պայթել, ինչի հետևանքով փլուզվել է 2 քարաշեն ավտոտնակ, վնասվել՝ ևս 2-ը: Վնասվել է մոտակայքում կայանած 9 տրանսպորտային միջոց, մոտ 33 բնակարանի և շքամուտքի պատուհաններ ու դռներ և 2 պատշգամբի արտաքին պատ․ կա տուժած։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը: Փրկարարները տուժածին (Հ. Գ., ծնված 1945 թ.) պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, նա հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ վերջինիս առողջական վիճակը գնահատվել է ծանր: Փրկարարները փլատակներում իրականացրել են որոնողական աշխատանքներ, այլ տուժած քաղաքացիներ չեն հայտնաբերվել: Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոտնակները, իրականացրել անվտանգության միջոցառումներ՝ շենքի մուտքերից և բնակարաններից հեռացրել պատուհանների և ապակիների մնացորդները, ստուգել վնասված ավտոմեքենաների անվտանգությունը. վտանգավոր երկրորդային գործոններ չեն հայտնաբերվել: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |