ՀՀ-ում AI-Code battle մրցույթ կանցկացվի

ՀՀ-ում AI-Code battle մրցույթ կանցկացվի

PanARMENIAN.Net - «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը կազմակերպում է նոր ձևաչափով AI-Code battle մրցույթ, որը հնարավորություն կտա մասնակիցներին, կիրառելով արհեստական բանականությամբ աշխատող տարբեր գործիքներ, մշակել հետաքրքիր նախագծեր կամ դրանց դեմո տարբերակները, մրցել միմյանց հետ և ստանալ դրամական պարգևներ։ Այդ մասին ասվում է հիմանդրամի կայքում։

AI-Code battle-ը կազմակերպվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում։

Մրցույթին կարող են մասնակցել այն անձինք, որոնք մասնակցել ես «Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագրի» շրջանակում անցկացված ցանկացած դասընթացի, և այն անձինք, որոնք հանդիսանում ես թիմի անդամ, որտեղ ներգրավված է «Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագրի» շրջանակում անցկացված դասընթացի առնվազն մեկ մասնակից։

Դիմելու համար, ըստ անհրաժեշտության, պետք է կազմել 2-4 հոգանոց թիմ կամ դիմոլ որպես անհատ։ Հարկավոր է մտածել հետաքրքրող ցանկացած խնդրի վերաբերյալ նորարարական տեխնոլոգիական լուծում, որի իրականացման ժամանակ մեծապես կիրառելու ես արհեստական բանականությամբ աշխատող գործիքներ։

Մրցույթին մասնակցելու համար մինչև հուլիսի 31-ը պետք է լրացնել հայտաձևը։

Օգոստոսի 2-ին պետք է առցանց ներկայացնել մշակված նախագիծը և պայքարել դրամական պարգևի համար։

Մրցանակային ֆոնդը հետևյալն է․

500,000 դրամ՝ արհեստական բանականությամբ աշխատող գործիքների ստեղծարար կիրառությամբ ստեղծված նախագծի համար,

500,000 դրամ՝ արհեստական բանականությամբ աշխատող գործիքների լայնածավալ կիրառությամբ ստեղծված նախագծի համար,

500,000 ՀՀ դրամ՝ արհեստական բանականությամբ աշխատող գործիքների արդյունավետ կիրառությամբ կրթական նախագծի/մոդելի համար։

Մրցանակային գումարները ներառելու են ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարները։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---