Մարտունիում կրկին հարձակվել են «Հայաքվեի» ներկայացուցիչների վրա![]() 12 հուլիսի 2023 - 14:22 AMT PanARMENIAN.Net - Մարտունիում կրկին հարձակվել են «Հայաքվեի» ներկայացուցիչների վրա, ծեծի ենթարկել մի քանի ստորագրողի: «Հայաքվե» նախաձեռնությունից հայտնում են, որ հարձակվողները եղել են 10-12 հոգի, գրում է Panorama.am-ը։ «10-12 հոգով են եղել։ Թղթեր են պատռել, հարվածել մեր ներկայացուցիչներին, ծեծի են ենթարկել մի քանի ստորագրողների։ Փորձել են հարվածել ոստիկանների։ Տեղի ունեցածի վերաբերյալ ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում։ Մանրամասներն՝ ավելի ուշ»,-ասել է նե նախաձեռնությունից։ Հուլիսի 10-ի միջադեպը դեպքին ականատես լրագրող Նաիրի Հոխիկյաննն այսպես էր նկարագրել․ «Կոնկրետ մարդիկ մոտեցան հստակ ուղղորդված, պահանջեցին հեռացնել ստորագրահավաքը, շեշտեցին, թե որևէ մեկը իրավունք չունի իրենց վարչապետին քննադատել, անցան նույնիսկ վիրավորանքների: Ստիպված եղա ես ոստիկանություն հրավիրել, որ տվյալ անձանց հանդարտեցնի: Փորձեցին ստորագրահավաքի թղթերը խլել, թույլ չեմ տվել, բայց, այնուամենայնիվ, տեղեկատվական թերթիկներ կարողացան ոչնչացնել, որոնք պաշտոնական փաստաթուղթ չեն համարվում», հայտել էր «Առավոտը»։ Հունիսի 20-ին հայտնի դարձավ, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է «Հայաքվե» նախաձեռնության դիմումը` 50 հազար ստորագրություն հավաքելու և Ազգային ժողով օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելու համար։ Նախաձեռնության անդամները ցանկանում են հանրաքվեի միջոցով Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումից հրաժարվելու և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար օրենքով խիստ պատիժ նախատեսել։ Ստորագրահավաքի համար սահմանվել է 60-օրյա ժամկետ՝ 2023 թվականի հունիսի 21-ից օգոստոսի 19-ը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |