«Հայ Գույն» կրթական ծրագիրը ամենամյա բարեգործական ընդունելություն կանցկացնի

PanARMENIAN.Net - «Հայ Գույն» ասոցիացիան, որը 1947-ից զբաղվում է էթնիկ հայերի համար կրթական ծրագրերի իրագործմամբ, ծրագրում է հերթական ամենամյա բարեգործական ընդունելություն անցկացնել: Մայիսի 9-ին Մասաչուսեթսի «Բոստոն Մարիոթ Բարլինգթոն» հյուրանոցում տեղի կունենա «Hai Guin Goes Broadway» բարեգործական երեկոն: Այս տարի երեկոյի աստղը կդառնա դերասանուհի եւ երգչուհի Մերիլ Գալայդը, որն ավելի քան 20 տարի մոնոներկայացումներով ելույթ է ունենում ԱՄՆ զանազան բեմերում: Ամերիկյան հանդիսատեսին նա ծանոթ է նաեւ զանազան բրոդվեյան մյուզիքլներին` «Փոքրիկ Գարլանդն ու Մինելլին», «Պիտեր Պեն» եւ ուրիշներին իր մասնակցությամբ:



Բացի Մերիլ Գալայդից, երեկոյի հրավիրված աստղ կլինի նաեւ Միշ Մայքլզը (Ատամյան)` WBZ-TV ալիքի օդերեւութաբան-հաղորդավարը: Միշ Մայքլզը հրավիրված է որպես «Hai Guin Goes Broadway» բարեգործական երեկոյի շրջանակներում կայանալիք աճուրդի վարող:



«Հայ Գույն» ոչ կառավարական կազմակերպությունը 60 աշխատանքի արդյունքում հայերի համար անցկացրել է ավելի քան 130 հազար դոլարի նպաստային ծրագրեր: Կազմակերպությունն իր հերթին ֆինանսական աջակցություն է ցուցաբերում բոստոնյան հասարակական դպրոցների աշակերտներին, որոնք ուսումնասիրում են հայագիտություն, Երուսաղեմի Սբ.Թարգմանչաց դպրոցի, Լեքսինգտոնի հայ քույրերի ակադեմիայի, ինչպես նաեւ ՈՒոթերթաունի Սբ.Ստեփանոսի հայկական դպրոցի սաներին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---