ARARAT Honey. Երևանի կոնյակի գործարանը ներկայացնում է իր համահոտային շարքի նոր խմիչքը

ARARAT Honey. Երևանի կոնյակի գործարանը ներկայացնում է իր համահոտային շարքի նոր խմիչքը

PanARMENIAN.Net - Երևանի կոնյակի գործարանը ներկայացնում է իր համահոտային շարքի նոր խմիչքը․ ARARAT Honey-ն դասականի և նորարության այն համադրությունն է, որը կբացահայտի թե կոնյակի, թե մեղրի նորանոր եզրերը։

2013 թվականին առաջացած գաղափարը Երևանի կոնյակի գործարանի մասնագետներից պահանջել է ստեղծագործական որոնումների տասը տարի, որը հանգեցրել է ներդաշնակի բացարձակ դրսևորմանը։

ARARAT Honey-ն ունի 30% թնդություն և առանձնանում է ARARAT-ին բնորոշ ոսկեգույն, բաց սաթե երանգով։

Այս նախաձեռնությամբ Երևանի կոնյակի գործարանը շարունակում է արդեն իսկ մեծ հաջողություններ գրանցած «Երիտասարդ սպառողների ներգրավման» իր ռազմավարությունը 50-ից ավելի շուկաներում։

Մասնավորապես՝ 2019 թվականին մեկնարկած ARARAT-ի համահոտային նորարարական շարքը նպատակ ուներ ամրացնելու բրենդի դիրքերը «Պրեմիում+» կատեգորիայում ու ներգրավել նոր սպառողների։ Երևանի կոնյակի գործարանի մասնագետների և ARARAT-ի աշխարհասփյուռ թիմերի հետևողական աշխատանքի շնորհիվ նախորդ տարիներին թողարկած ARARAT Apricot-ը, ARARAT Coffee-ն և ARARAT Cherry-ն սպառման ծավալներով դարձել են և արդեն մի քանի տարի պահպանում են աշխարհում առաջին հորիզոնականը «Ներմուծված համահոտային բրենդի» դասում։ Դրա մասին է վկայում ալկոհոլային ոլորտի IWSR միջազգային հեղինակավոր հետազոտական ընկերության բոլորովին վերջերս թողարկած հաշվետվությունը։

«Ինչպես կոնյակը, մեղրը բնության այն եզակի պարգևն է, որը ևս ստացվում է կուպաժի՝ տարբեր ծաղիկների ու բույսերի նեկտարների համադրությամբ։ Այնպես որ, դեռևս տարիներ առաջ օրակարգ բերված գաղափարն ունի նաև գեղեցիկ խորհրդանշական իմաստ։ Չնայած մեղրի տարբեր տեսակներն ունեն էապես տարբերվող ծագում, համ, հոտ և բույր, մենք տեսականորեն վստահ էինք կոնյակի ու մեղրի համադրելիության մեջ, և մեզ հարկավոր էր այս երկու ինքնին հագեցած բաղադրիչներից ստանալ այնպիսի միահյուսում, որը լրացուցիչ երանգներ կհաղորդեր թե՛ կոնյակին, թե՛ մեղրին»,- ընդգծել է Երևանի կոնյակի գործարանի արտադրության տնօրեն Համլետ Անտոնյանը։

ARARAT Honey-ն ունի հարուստ և կլորավուն համ՝ ընդգծված նեկտարային և համեմունքային երանգներով, որի վայելքին նախորդում է ARARAT կոնյակներին բնորոշ և մեղրամոմով հագեցած բույրը։

ARARAT Honey-ն կարելի է վայելել ինչպես մաքուր տեսքով, այնպես էլ սառույցով կամ կոկտեյլներում։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---