Zangi-ն Արցախում մեկնարկում է ArtsakhX-ը. Ինտերնետի անջատման դեպքում կապահովի կապն ԱՀ ներսում

Zangi-ն Արցախում մեկնարկում է ArtsakhX-ը. Ինտերնետի անջատման դեպքում կապահովի կապն ԱՀ ներսում

PanARMENIAN.Net - Zangi ընկերությունն Արցախում մեկնարկում է ArtsakhX նախագիծը, որը ինտերնետի անջատման դեպքում կապահովի կապը երկրի ներսում։

Հուլիսի 17-ին Արցախի կառավարության և Zangi ընկերության միջև ստոգրվել է հուշագիր՝ կապի ժամանակակից և պաշտպանված համակարգ ստեղծելու մասին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Վահրամ Մարտիրոսյանը:

«Իրականում աշխատանքները սկսել էինք դեռ 6 ամիս առաջ, և համակարգը շատ շուտով հասանելի կլինի բոլոր արցախցիների համար։

ArtsakhX-ը ունի հետևյալ առանձնահատկությունները՝

-Կոդավորված է ՆԱՏՕ-ի կողմից հաստատված Military Grade End-to-End AES-GSM-256 ալգորիթմով։

-Սերվերները և ամբողջ տվյալները գտնվելու են Արցախի Հանրապետության տարածքում։

-Արցախի ինտերնետից անջատման դեպքում շարունակելու է աշխատել ապահովելով կապ Արցախի ներսում։

-Թշնամու կողմից ՌԵՊ ռադիոէլեկտրոնային համակարգերով կապի ճնշման և նրա վատացման պայմաններում կարողանում է ապահովել տվյալների փոխանցում։

ArtsakhX-ը աշխարհում եզակի լուծում է, որը իրականացնում է քաղաքացիական GSM օպերատորի և մեսենջերային համակարգի ինտեգրացիա: Այն թույլ է տալիս ռազմականացնել քաղաքացիական ենթակառուցվածքները։

ArtsakhX-ը ստեղծվել և սպասարկվելու է Zangi ընկերության կողմից ամբողջովին անհատույց սկզբունքներով։ Առանձնակի շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր նպաստեցին ArtsakhX-ի իրականացմանը»,-ասվում է գրառման մեջ։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---