Ucom-ը և Аpple-ի պաշտոնական ներկայացուցիչ ASBIS-ը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել18 հուլիսի 2023 - 16:11 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 18-ին միջոցառման շրջանակում «Յուքոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և «Ասբիս Կովկաս, Կենտրոնական Ասիա և Մոլդովա» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Յագլովը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որով ևս մեկ անգամ ընդգծվել է Ucom-ի և Apple պաշտոնական ներկայացուցչության միջև փոխգործակցությունը, ազդարարվել է վաճառքների ընդլայնման ռազմավարական ծրագրի մեկնարկը և սպասարկման որակի բարձրացմանն ուղղված միջոցառումների շարքը, ներկայացվել են հայաստանյան B2B՝ կորպորատիվ և B2C՝ անհատ բաժանորդների համար մշակված հատուկ առաջարկներ, ինչպես նաև հայտարարվել է «Յուքոմ» ընկերության կորպորատիվ վաճառքի լավագույն մենեջերի անունը։
«Յուքոմ» ընկերությունն Apple արտադրանքի պաշտոնական վերավաճառող է 2015 թվականից։ Հայաստանում սփռված Ucom-ի 78 վաճառքի և սպասարկման կենտրոններից 15-ում առկա են Apple ոճով կահավորված առանձին անկյուններ, ընդ որում՝ ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզային այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Աշտարակը, Գյումրին, Հրազդանը և Վանաձորը։ Առավել մարդաշատ սպասարկման կենտրոններում հնարավոր է ստանալ Apple-ի կողմից վերապատրաստված iPro մասնագետների խորհրդատվությունը։ «Մեկ ամսից ավելի է, որ ASBIS-ի հետ մեր գործակցության արդյունքում Ucom-ի կորպորատիվ հաճախորդները կարողանում են օգտվել հին MacBook-երի փոխանակման՝ Trade-In և հետգնման՝ Buy-Back ծառայություններից։ Հին սարքավորման փոխանակման՝ Trade-In-ի ընթացքում կորպորատիվ հաճախորդը ներկայացնում է իր հին MacBook-ը Ucom-ի մասնագետին, ով գնահատում է օգտագործված սարքավորման արժեքը, որն էլ իր հերթին նվազեցվում է նոր ձեռք բերվող MacBook-ի գնից։ Այսպիսով, Ucom-ը ոչ միայն հնարավորություն է ընձեռում իր կորպորատիվ հաճախորդներին փոխարինել օգտագործված սարքավորումը նոր սերնդի՝ ավելի հզոր աշխատանքային գործիքով, ընդ որում՝ առավել մատչելի արժեքով, այլև երաշխավորում է հետգնումը կամ, ինչպես ընդունված է ասել՝ Buy-Back-ը, MacBook-երի մաշվածության ժամկետի ավարտին», - մանրամասնել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Այս հուշագրի ստորագրումը կարևոր քայլ է ASBIS-ի և Ucom-ի՝ որպես պաշտոնական վերավաճառողի միջև գործակցության զարգացման համատեքստում, և մենք ոչ միայն պայմանավորվել ենք, այլև արդեն սկսել ենք ամրապնդել մեր գործակցությունը երեք հիմնական ուղղություններով՝ մանրածախ առևտրի զարգացման, B2B առաջարկների ձևավորման և Trade-In հնարավորությունների ստեղծման առումով», - նշել է «Ասբիս Կովկաս, Կենտրոնական Ասիա և Մոլդովա» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Յագլովը։ Միջոցառման ավարտին «Ասբիս Կովկաս, Կենտրոնական Ասիա և Մոլդովա» ներկայացուցիչը պատմել է Apple SEED` վաճառքի ակտիվացման, կրթության և զարգացման ծրագրի մասին, որի շրջանակներում B2B և B2C սեգմենտների հետ աշխատող Ucom-ի անձնակազմը տեղեկանում է վաճառքի նորություններին, նոր արտադրանքի մասին, ստանում է խորհրդատվություն և լրացուցիչ տեղեկատվություն, կարողանում է սովորելու ընթացքում միավորներ վաստակել սմարթֆոնի միջոցով։ Apple SEED կրթական ծրագրի մասնակիցներից ամենամեծ առաջադիմությունը գրանցած Ucom-ի աշխատակից Վահե Տեր-Գևորգյանն արժանացել է հատուկ հավաստագրի։
Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |