Սամբոյի աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում

Սամբոյի աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում

PanARMENIAN.Net - Սամբոյի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում: Գործադիրը հավանություն է տվել որոշման նախագծին։ Հարցը չզեկուցվողների թվում էր։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ աշնանը հերթական խոշոր միջազգային մրցաշարն է տեղի ունենալու մեր երկրում։

«Մենք ընդունեցինք որոշում ապահովելու Սամբոյի աշխարհի առաջնության անցկացումը ՀՀ-ում՝ Երևանում։ Հաջողություն եմ մաղթում մեր մարզիկներին, որոնք հույս են տալիս, որ այս տարի միջազգային նվաճումներով գուցե թե նախորդ տարվա նվաճմանն առնվազն մոտ լինենք կամ կրկնենք, կամ գուցե նույնիսկ գերազանցենք»,-նշել է նա։

ԿԳՄՍ նախարարությունն ակնկալում է մոտ 600 մասնակից` 80 երկրից:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---