ՀՀ-ում բանակային խաղեր կանցկացվեն․ Մրցանակային ֆոնդը` 30 մլն դրամ![]() 21 հուլիսի 2023 - 12:13 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում Բանակային խաղեր կանցկացվեն բոլոր ուժային կառույցների աշխատակիցների մասնակցությամբ։ Խաղերը կանցկացվեն 2023ի օգոստոսի 20-27-ը Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում և Պաշտպանության նախարարության մարզաբազաներում։ Խաղերի անցկացման համար կտրամադրվի 43 մլն դրամ՝ որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։ Բանակային խաղերի մրցանակային ֆոնդը 30 միլիոն դրամ է կազմում, հայտնում է Aysor.am-ը։ Խաղերին կմասնակցեն ՊՆ, ԱԱԾ, Ոստիկանության, Փրկարար ծառայության, ինչպես նաև ՊՊԾ, ՊԵԿ, Քննչական կոմիտեի և Գլխավոր դատախազության թիմերն՝ ըստ մարզաձևերի։ Յուրաքանչյուր կառույց կարող է ներկայացնել մեկական թիմ: Բանակային խաղերում ներառված են լինելու հետևյալ մարզաձևերը՝ -բանակային քառամարտ, որն ընդգրկում է ձգումներ պտտաձողից (կանանց դեպքում՝ իրանի ծալում և տարածում), վազք՝ 100 մ և 3000 մ (կանանց համար՝ 1000 մ) և նռնակի նետում նշանակետին մրցաձևերը, -ռազմականացված կրոսավազք (փոխանցումավազք), որը կիրականացվի թե՛ անհատական, թե՛ թիմային ձևերով, այս պարագայում արդեն փոխանցումավազքով, ամեն կառույցից՝ 3-ական մասնակից: Մարզաձևի էությունը վազքն է, այնուհետև թիրախի խոցումն ավտոմատով, նորից վազք, ապա նռնակի նետում վարժությունների կատարումը, -կողմնորոշում, որն իրականացվելու է որոշակի տեղանքի համար տրվող քարտեզով, տեղանքում առանձնացվելու են ստուգողական կետեր, քարտեզով տրվելու են նաև դրանք գտնելու հերթականությունը, և էլեկտրոնային կրիչով գրանցվելու է յուրաքանչյուր կետին մոտենալու հանգամանքը: Մասնակիցները, ինչը կարևոր է, կարող են օգտագործել միայն ոչ էլեկտրոնային կողմնացույց, -3 տարբեր հրաձգության ձևեր են տարբեր դիրքերով՝ հրաձգություն «ԱԿ 74» ինքնաձիգից,հրաձգություն «ՊՄ» ատրճանակից, հրաձգություն «ԴԴՀ» հրացանից: Հրաձգությունը պետք է կազմակերպվի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի կողմից հաստատված հրաձգության ձեռնարկի համաձայն: Առաջին, երկրորդ, երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները կպարգևատրվեն հավաստագրերով, մեդալներով և դրամական պարգևներով, առաջին տեղը գրաված թիմերը՝ գավաթներով: Առաջին տեղի համար նախատեսված է 1 մլն դրամ պարգև, 2-րդ տեղի համար՝ 500 հազար դրամ, 3-րդ տեղի համար՝ 300 հազար դրամ: Փոխանցումավազքի մրցանակակիր թիմերը կպարգևատրվեն համապատասխան գավաթով, իսկ յուրաքանչյուր մասնակից՝ մեդալներով, պատվոգրերով և դրամական պարգևներով: 1-ին տեղի համար յուրաքանչյուր մասնակից կստանա 300 հազար դրամ, 2-րդ տեղի համար՝ 200 հազար դրամ, 3-րդ տեղի համար՝ 150 հազար դրամ: Բանակային խաղերի մասնակցության հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 1-ը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |