Անցորդը վիրավորել է անհետ կորածների ծնողներին, մյուսը՝ հորդորել «Բաքվում ցույց անել»26 հուլիսի 2023 - 13:22 AMT PanARMENIAN.Net - Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ցույցի արդյունքում Բաղրամյան-Պռոշյան հատվածում ճանապարհը փակ է, ինչի հետևանքով ժամանակ առ ժամանակ իրավիճակը լարվում է վարորդների, քաղաքացիների և ծնողների միջև։ Անցորդներից մեկը, տեսնելով, որ ճանապարհը փակ է, ցուցարարներին «անասուն» է անվանել, հայտնում է News.am-ը։ Ակցիայի մասնակից մայրերից մեկը հակադարձել է՝ «անասունը դու ես»։ «Անասուն եք, բա ի՞նչ եք»,- շարունակել է քաղաքացին, որից հետո իրավիճակը լարվել է։ Ոստիկանները միջամտել են ու հեռացրել տղամարդուն։ Մի տարեց մարդ, մոտենալով ծնողներին, սադրիչ հարցեր է տվել՝ որտե՞ղ է քո երեխան, Ադրբեջանո՞ւմ, դե գնա Բաքու։ Այս խոսքերը վրդովվեցրել են ծնողներին։ «Ինչի՞ գնամ Բաքու, Բաքո՞ւն է իմ երեխուն բանակ տարել»,-ասել է ծնողներից մեկը, հայտնում է «Առավոտը»։ Որպեսզի իրավիճակն էլ ավելի չթեժանա, ոստիկանները տարեց մարդուն հեռացրել են տարածքից։ Ծնողներին ասել են՝ սպասել, թե երբ կլինի հանդիպումը, պարզ չէ։ Տարածքում ավտոմեքենաները կանգնած են, վարորդները սպասում են, թե երբ կբացվի ճանապարհը, սակայն կան մեքենաներ, որոնք հասնելով խաչմերուկին՝ շրջադարձ են կատարում։ Քիչ առաջ պարեկային ծառայողներից մեկը վրաերթի է ենթարկվել, որից հետո ոստիկանները որոշել են պողոտան ոստիկանական մեքենաներով փակել, որպեսզի տարածք մուտք գործել հնարավոր չլինի։ Էջմիածնի «Քիմիկների» զորամասից 44-օրյա պատերազմ մեկնած և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների ծնողները նախորդ շաբաթ ևս փակել էին Բաղրամյան–Պռոշյան պողոտան։ Այն ժամանակ նրանք դադարեցրեցին ակցիան` պայմանով, որ մեկ շաբաթվա ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կամ նրա աշխատակազմից որևէ մեկն ընդունելություն կկազմակերպի։ Զորամասից անհետ կորածների առնչությամբ հարուցված դատական գործն ընթացքի մեջ է, և ծնողները դժգոհում են նաև դատավարությունից։ Որպես մեղադրյալ ներգրավված է ՀՀ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանը։ Ըստ մեղադրանքի` 62 զինծառայողները նրա և երկու հրամանատարների պատճառով են Զանգելանում հայտնվել ադրբեջանական շրջափակման մեջ։ Զինծառայողներից միայն 20-ին է հաջողվել դուրս գալ ադրբեջանական շրջափակումից, 5-ը գերեվարվել են, 12-ը՝ սպանվել, իսկ 23 զինծառայողների գտնվելու վայրն անհայտ է: Ուշագրավ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին ՔՊ վարչությունը մերժել է Արփի Դավոյանի թեկնածությունը արդարադատության նախարարի պաշտոնում Նրա՝ արդարադատության նախարար լինելուն դեմ է եղել վարչության գերակշիռ մասը |