Դավիթ Տոնոյանը կմասնակցի 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստին

Դավիթ Տոնոյանը կմասնակցի 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստին

PanARMENIAN.Net - Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն օգոստոսի 1-ին և 2-ին կմասնակցի 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովի նիստին։

Նրա պաշտպան Ավետ Կարապետյանն ասել է, որ դատարանը բավարարել է Տոնոյանի միջնորդությունը և թույլ է տվել նրան օգոստոսի 1-ին և 2-ին ներկայանալ հանձնաժողովի նիստին, հայտնում է Panorama.am-ը։

«Հանձնաժողովը ևս միջնորդությամբ դիմել էր դատարան, որպեսզի Դավիթ Տոնոյանին թույլատրեն ներկայանալ նիստին։ Նման ցանկություն էր հայտնել նաև պարոն Տոնոյանը»,- ասել է Կարապետյանը։

Տոնոյանը հուլիսի 4-ին միջնորդություն էր ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վ.Դոլմազյանին՝ խնդրելով թույլատրել ներկայանալ հանձնաժողովի աշխատանքների իրականացման վայր: Իսկ մինչ այդ նա առաջարկել էր իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ անցկացնել Քննիչ հանձնաժողովի բաց, հանրային նիստ։ Փաշինյանն արդեն մասնակցել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովի նիստին։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---