Կառավարությունը հերքում է Սնուփ Դոգի համերգի համար $23 միլիոնի հատկացումը

Կառավարությունը հերքում է Սնուփ Դոգի համերգի համար $23 միլիոնի հատկացումը

PanARMENIAN.Net - Կառավարությունը հերքում է, թե ռեփեր Սնուփ Դոգի (Snoop Dogg) համերգի համար հատկացվել է 23 միլիոն դոլար, հայտնում է «Ազատությունը»։

Սոցիալական ցանցերում լուրեր են շրջանառվում, որ կառավարությունը 23 միլիոն դոլար է հատկացնելու այդ համերգի կազմակերպման համար։

«Սնուփ Դոգի համերգը Երևանում կազմակերպելու առնչությամբ շրջանառվող լուրերը, թե այդ նպատակով Կառավարությունը հատկացրել է 23 մլն դոլար, որևէ աղերս չունեն իրականության հետ:

Համերգի առնչությամբ առաջիկայում կընդունվի կառավարության որոշում, և բոլոր մանրամասները, այդ թվում՝ դրա հնարավոր տնտեսական ազդեցության ու այլ արդյունքների վերաբերյալ կներկայացվեն հանրությանը», - կառավարությունից փոխանցել են «Ազատությանը»:

Snoop Dogg-ը Երևանում համերգով հանդես կգա սեպտեմբերի 23-ին։ Այդ մասին նա ինքն էր տեղեկացրել սոցիալական ցանցում։ Ավելի վաղ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ Հայաստան է գալիս համաշխարհային մեծ աստղերից մեկը:

«Կառավարությունը նախաձեռնել է թոփ աստղերից մեկի համերգ-շոուն Երևանում, որի մասին կհայտարարվի առաջիկա ժամերին»,-գրել է նա։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---