Ֆրանսիական ազգային տոնը՝ Բաստիլի գրավումը հայ NFT արտիստների աչքերով

Ֆրանսիական ազգային տոնը՝ Բաստիլի գրավումը հայ NFT արտիստների աչքերով

PanARMENIAN.Net - 1789 թվականին՝ Բաստիլի գրավումով սկսվել է Ֆրանսիական մեծ հեղափոխությունը: Բռնապետությունը մարմնավորող այդ ամրոցի գրավման օրը՝ հուլիսի 14-ին, Ֆրանսիան նշում է Ֆրանսիայի Ազգային տոնը, որն ամբողջ աշխարհում առավել հայտնի է որպես Բաստիլի գրավման օր: Այս տարիների ընթացքում տարբեր աշխարհահռչակ արվեստագետներ և մշակութային գործիչներ իրենց ստեղծագործություններում անդրադարձել են ֆրանսիական այդ տոնին՝ հիմք ընդունելով «Բոլոր մարդիկ ծնվում և մնում են ազատ և հավասար իրավունքներով» գաղափարախոսությունը:

Հաճախ արվեստագետները՝ անկախ ոլորտից՝ լինի նկարչություն, երաժշտություն, կինո և կամ քանդակագործություն, Բաստիլի ամրոցի գրավման գաղափարի ռեկոնստրուկցիան և ադապտացիան են ներկայացնում իրենց արվեստի ժանրում:

Թվային արվեստի զարգացմանը նպաստում է նաև պատմական իրադարձությունների «թվայնացումը»:

Հայ NFT նկարիչները ևս անմասն չեն մնացել. հայ-ֆրանսիական միասնությանը և դեպի ազատություն տանող համատեղ ուղուն նվիրված «Թավշյա արձագանքները» և «Ազատության շերտերը» վերնագրով NFT հավաքածուներն են ստեղծել, որոնք կարող եք տեսնել և ձեռք բերել ftNFT մարքեթփլեյսում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---