Տիգրան Ձիթողցյանը ներկայացրել է հավաքածուի երկրորդ Akneye-ը

Տիգրան Ձիթողցյանը ներկայացրել է հավաքածուի երկրորդ Akneye-ը

PanARMENIAN.Net - Հուլիսի 22-ին Tigran Art Studio-ում էին հավաքվել աշխարհահռչակ նկարիչ Տիգրան Ձիթողցյանի արվեստի հետևորդներ, հյուրեր Հայաստանից և արտերկրից, մշակութային գործիչներ և արվեստագետներ: Այս անգամ հյուրերը եկել էին հիանալու ոչ միայն Տիգրանի գերիրական նկարներով, այլև տեսնելու Akneye-ի հետ համատեղ ստեղծված հավաքածուի երկրորդ աչքի ավարտական աշխատանքը:

Փակ միջոցառման ժամանակ Ձիթողցյանը hավաքածուի երկրորդ աչքի վերջնական աշխատանքները կատարել է հենց հյուրերի ներկայությամբ:

Միջազգային կերպարվեստում իր արվեստով առանձնացող Ձիթողցյանի նկարած առաջին աչքն արդեն իսկ հասցրել է բոլորի ուշադրության կենտրոնում լինել, ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ արտերկրում ցուցադրությունների և էքսպոների ընթացքում:

Երկու աչքերն էլ ներկայացված են ftNFT մարքեթփլեյսում, որտեղից էլ Տիգրանի արվեստով հետաքրվածները կարող են ձեռք բերել:

Միջոցառման ընթացքում հյուրերին ներկայացվել է FastexVerse-ի կողմից ստեղծված Tigran Art Studio-ի եռաչափ միջավայրը, որտեղ նաև ներկայացված են Ձիթողցյանի աշխատանքները: Tigran Art Studio-ի մետատիեզերքում վիրտուալ միջավայրը հնարավորություն կընձեռի բոլորին վայելելու Տիգրանի աշխատանքներն աշխարհի ցանկացած վայրից:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---