Ucom-ը դադարեցնում է կնիք դնելու գործընթացը

Ucom-ը դադարեցնում է կնիք դնելու գործընթացը

PanARMENIAN.Net - «Յուքոմ» ՓԲԸ-ն դադարեցնում է կնիք դնելու գործընթացն Ընկերության և իր կոնտրագենտների միջև կնքվող պայմանագրերի և դրանց մասը կազմող արձանագրությունների և այլ փաստաթղթերի վրա։ Որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում, ՀՀ քաղաքացիական օրենսգրքում դեռևս 2012 թվականին կատարված փոփոխությունները և «Յուքոմ» ՓԲԸ գործադիր մարմնի որոշումը։ Նշված օրենսդրական փոփոխությունների արդյունքում ուժը կորցրած է ճանաչվել ընկերությունների կողմից կլոր կնիք ունենալու պարտադիր պահանջը։

«Պաշտոնապես հայտարարում ենք կնիքի օգտագործման դադարեցման մասին և վստահեցնում մեր բոլոր գործընկերներին, որ սա որևէ կերպ չի անդրադառնա Ucom-ի հետ իրենց գործակցության վրա», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---