Անհայտ հանգամանքներում զինծառայող է զոհվել

Անհայտ հանգամանքներում զինծառայող է զոհվել

PanARMENIAN.Net - Օգոստոսի 11-ին դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Գրանիկ Վարդանի Խնկոյանը:

Ինչպես հայտնում է պաշտպանության նախարարությունը, դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով կատարվում է քննություն: ՊՆ-ն վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Օգոստոսի 11-ին ՊՆ-ն հայտնել էր զինծառայող Ժորա Զոհրաբի Կարապետյանի զոհվելու մասին, ավելի ուշ ինքնասպանության հասցնելու կասկածանքով ձերբակալվել էր Կարապետյանի 2 ծառայակից։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---