Սնուփ Դոգի համերգի բացումը կանի արցախցի ռեփեր Լյոկան՝ նա իր խոսքը կասի բեմից

Սնուփ Դոգի համերգի բացումը կանի արցախցի ռեփեր Լյոկան՝ նա իր խոսքը կասի բեմից

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 23-ին Երևանում կայանալիք համաշխարհային աստղ Սնուփ Դոգի (Snoop Dogg) մեգահամերգի բացումը կանի արցախցի ռեփեր Լյոկան (Լյոկա Ղազարյան), ով իր խոսքը լսելի կդարձնի բեմից։ Այդ մասին հայտնում է համերգի կազմակերպիչ «Դոպինգ սփեյս» ընկերությունը։

«Հիփ հոփը փողոցի ձայնն է․ այն ամենը, ինչն այդպես էլ կմնար փողոցներում, եթե արտիստները դրանով իրենց միտքն ու խոսքը լսելի չդարձնեին»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Լյոկա Ղազարյանն իր հերթին ֆեյսբուքյան էջում գրել է, որ իմացել է այդ մասին Արցախի անկախության օրը։

«Այսօր Արցախի անկախության օրն է։ Եվ հենց այս նշանակալից օրով ես իմացա, որ Սնուփ Դոգի համերգի մեկնարկը ինձ է վստահված, ու ես հնարավորություն ունեմ իմ խոսքը լսելի դարձնել այդ մեծ բեմից»,–գրել է նա։

Կառավարությունն ավելի քան 6 միլիոն դոլար է հատկացրել ռեփեր Սնուփ Դոգի համերգի կազմակերպման համար։ Ըստ որոշման հիմնավորման՝ նշյալ գումարը կուղղվի Սնուփ Դոգի հոնորարի վճարմանը, արտիստի թիմի տեխնիկական պահանջների, անվտանգության և ապահովագրական ծախսերի, բարձրակարգ տեխնիկական հագեցվածության ապահովմանը և գովազդային միջոցառումների իրականացմանը:

Հայաստանում կայանալիք Snoop Dogg-ի համերգի լուրից հետո սոցիալական ցանցերում արձագանքը ոչ միանշանակ էր՝ շատերը կարծում են, որ նման ծախսերը տեղին չեն Արցախում տիրող իրավիճակի ֆոնին։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---