Նախարար․ Մինչև սեպտեմբերի վերջ բոլոր դասագրքերը կունենանք![]() 7 սեպտեմբերի 2023 - 18:13 AMT PanARMENIAN.Net - ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ նույնանուն մշտական հանձնաժողովում հայտարարել է, որ մինչև սեպտեմբերի վերջ 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների նոր դասագրքերը հասանելի կլինեն դպրոցներում։ «Առաջին դասագրքերն երկուշաբթի օրը, այսինքը՝ փաստացի սեպտեմբերի 1-ից հետո առաջին աշխատանքային օրը մտել են դպրոցներ՝ 5-րդ և 7-րդ դասարանի տարբեր դասագրքեր»,–ասել է նա՝ հավելելով, որ հենց այդ օրը Կաթնաղբյուրի դպրոցում աշակերտների մոտ տեսել է այդ դասագրքերը: «Մենք պլանավորում ենք, որ մինչև ամսվա վերջ մյուս դասագրքերի թղթային տարբերակները նույնպես կլինեն դպրոցներում, վաղը գրքերի նոր խմբաքանակներ նույնպես կուղարկվի դպրոցներ: Կարծում եմ, որ մինչև այս ամսվա վերջ մենք բոլոր դասագրքերը կունենանք»,-հայտարարել է Անդրեասյանը, հայտնում է Panorama.am-ը։ Նա նշել է, որ էլէկտրոնային տարբերակները կան և տեղեկացրել, որ կարգադրել են, որ դրանց անհասանելիության դեպքում պատճենահանումը պետք է կազմակերպեն դպրոցները, այլ ոչ թե ծնողները: «Կարծում եմ, որ սա այն փոքր դժվարությունն է, որը բոլորս պետք է հասկանանք և անցնենք դրանով, որովհետև շատ կարևոր փոփոխություններ ենք իրականացնում: Որպեսզի պարզ լինի՝ ասեմ, որ միայն տպագրության մի քանի մրցույթի արդյունքում ավելի քան 60%-ի արդյունավետության բարձրացում ենք ունենում: Սա միայն տպագրության մասին եմ ասում, բայց մենք գնացել ենք նաև նոր դասագրքերի ստեղծման, որը երկրում չէր իրկանացվել շուրջ 15 տարի և կարծում եմ, որ բոլորս պետք է ունենանք համբերություն, հասկանում ենք, որ դասագրքերը կրթության համակարգի անբաժանելի մասն են և մեկ օրում չենք ձևավորելու իդեալական դասագրքեր»,-հայտարարեց Ժաննա Անդրեասյանը: Նա հայտնել է, որ այս փուլը դիտարկում են նաև փորձարկում և դասարաններում դրանք օգտագործելուց հետո ուշադրություն կդարձնեն առաջացած հարցերին և դրա արդյունքում կլրամշակեն դասագրքերը: 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում այն առարկաները, որոնց համար նոր դասագիրք չի ստեղծվել, դասավանդումը կիրականացվի նախկին դասագրքերի և նախապես մշակված ուսումնական նյութերի համադրությամբ, որոնք արդեն հասանելի են ուսուցիչներին: Իսկ այն դասարաններում, որտեղ նոր չափորոշիչ չի ներդրվում, շարունակում են դասավանդել հին դասագրքերով։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |