Միկա Բադալյանը և Աշոտ Գևորգյանն ազատ են արձակվել

Միկա Բադալյանը և Աշոտ Գևորգյանն ազատ են արձակվել

PanARMENIAN.Net - Sputnik Արմենիա ռադիոկայանի «Մենք» հաղորդաշարի հեղինակ Աշոտ Գևորգյանը և ռուսամետ բլոգեր Միկա Բադալյանն ազատ են արձակվել: Այդ մասին ասել է փաստաբան Լիանա Գրիգորյանը, հայտնում է Sputik Արմենիան։

«Այս պահին երկուսն էլ ազատության մեջ են, սպասում ենք քննչական գործողություններն իրականացնեն, որ վերադառնանք Երևան»,– ասել է նա։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ առերևույթ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, 2023թ. սեպտեմբերի 6-ին և 7-ին 7 անձ Սյունիքի մարզում ձերբակալվել և ներկայացվել էին վարույթն իրականացնող մարմնին: Նրանց թվում էին նաև Աշոտ Գևորգյանը և Միկա Բադալյանը։

Նույն գործի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեն տարածել էր հաղորդագրություն, որում հայտնում է որոշ մանրամասներ։ Մասնավորապես, քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ Վերիշեն բնակավայրի բնակիչ, 32-ամյա Մ.Պ.-ն ապօրինի կերպով փոխադրել, պահել, և մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրացրել է հրազեն և ռազմամթերք, որոնք հայտնաբերվել են կատարված խուզարկությամբ: Գործով անցնում է 7 անձ։

Գործով անցնող վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ Բադալյանից և Գևորգյանից բացի ևս մեկ անձ է ազատվել արգելանքից:

ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը մտահոգություն էր հայտնել բլոգեր Միկա Բադալյանի և «Սպուտնիկ Արմենիայի» սյունակագիր Աշոտ Գևորգյանի ձերբակալության կապակցությամբ։ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրանք էր անվանել բլոգեր Միքայել Բադալյանի և Sputnik Արմենիայի մեկնաբան Աշոտ Գևորգյանի ձերբակալությունը՝ հավելելով, որ այն ուղղված է Մոսկվայի և Երևանի կապերը «մթագնելուն»։

ՌԴ ԱԳՆ-ն ՀՀ դեսպանին փոխանցել է ռուսական կողմի մտահոգությունը սեպտեմբերի 7-ին Հայաստանում բլոգեր Միկա Բադալյանի և «Սպուտնիկ Արմենիա» ռադիոկայանի սյունակագիր Աշոտ Գևորգյանի ձերբակալության կապակցությամբ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---