«ԱՕԿՍ»-ի շենքի սեփականության իրավունքը կփոխանցվի ՀՀ-ին 9 սեպտեմբերի 2023 - 15:21 AMT PanARMENIAN.Net - Երևանի Աբովյան 3 հասցեում գտնվող «ԱՕԿՍ»-ի շենքի սեփականության իրավունքը կփոխանցվի Հայաստանի Հանրապետությանը։ Սեպտեմբերի 8-ին ՀՀ գլխավոր դատախազության և «ԱՕԿՍ»-ի շենքի սեփականատերերի միջև կնքվել է հաշտության համաձայնություն: Գլխավոր դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, 2022 թվականի նոյեմբերի 18-ին Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում ընդգրկված Աբովյան 3 հասցեի շենքը (հանրության շրջանում հայտնի «ԱՕԿՍ»-ի շենքը) Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու նպատակով հայց էր հարուցել Վարչական դատարան: Հայց հարուցելու հիմքում դրվել էր այն հանգամանքը, որ Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության մինիստրների սովետի 1955 թվականի նոյեմբերի 24-ի թիվ 699 կարգադրությամբ՝ Արտասահամանյան երկրների հետ մշակութային կապերի կոմիտեի՝ «ԱՕԿՍ»-ի հաշվեկշռին, հանձնվել էր գույք, այդ թվում՝ Աբովյան 3 հասցեի շենքը: Հետագայում, 1992 թվականի հուլիսի 30-ին ստեղծվել է «Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերություն» կազմակերպությունը, որն առանց օրինական հիմքերի` հանդես է եկել որպես արտասահամանյան երկրների հետ մշակութային կապերի կոմիտեի իրավահաջորդ և 2001 թվականին, ներկայացնելով իր ստեղծումից շուրջ 37 տարի առաջ ընդունված վերոհիշյալ կարգադրությունը, ստացել է «ԱՕԿՍ»-ի շենքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման վկայական: Նկատի ունենալով վերոգրյալը՝ Գլխավոր դատախազությունը Վարչական դատարան ներկայացված հայցով պահանջում էր անվավեր ճանաչել Կադաստրի կոմիտեում Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերության 2001 թվականի հուլիսի 3-ին և «ԱՕԿՍ» ՍՊ ընկերության անվամբ 2011 թվականի նոյեմբերի 25-ին կատարված իրավունքի պետական գրանցումները: Հայցադիմումը Վարչական դատարան էր մուտքագրվել 2022 թվականի նոյեմբերի 22-ին: 2023 թվականի սեպտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և «ԱՕԿՍ»-ի շենքի սեփականատերերի միջև կնքվել է հաշտության համաձայնություն: Համաձայնությունը նույն օրը մուտք է արվել Վարչական դատարան: Դատարանի կողմից հաշտության համաձայնությունը հաստատվելուց հետո՝ Աբովյան 3 հասցեում գտնվող 526.9 քմ շենքի և 0,0467 հա մակերեսով հողամասի սեփականության իրավունքը կփոխանցվի Հայաստանի Հանրապետությանը: Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի ապօրինի մասնավորեցման վերաբերյալ քննվող քրեական վարույթով նախաքննությունը Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում շարունակվում է: Ուշագրավ Անհայտ անձինք զանգահարում են ծնողներին, ներկայանում որպես դպրոցի աշխատակից և ուղղորդում չեղարկել ներկայացված հայտերը Նա պնդել է, որ համակարգի ներդրման փուլերին համընթաց՝ համակարգը պատրաստ է լինելու
Նա նշել է, որ տարածքի բարեկարգման աշխատանքներն ավարտված չեն և Երևանի քաղաքապետարանին հանձնված չեն Խումարյանն ավելի վաղ ֆեյսբուքյան գրառմամբ կասկած էր հայտնել, որ Արմեն Քոլոյանի ընտրությունը կանխորոշված է Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով․ Կտրականապես համաձայն չենք Փաշինյանի հետ՝ ՀՀ համար ՀԱՊԿ-ից վտանգ չկա Նա շեշտել է, որ Հայաստանը ՌԴ–ի մերձավոր գործընկերն է և շփումները նրա հետ կշարունակվեն Վարչապետ․ Գերիների հարցը պետք է լուծի «Խաղաղության պայմանագիրը», անկախ նրանից՝ դա այնտեղ գրվա՞ծ է, թե ոչ Ըստ նրա, խաղաղության պայմանագիր նշանակում է ուրիշ մթնոլորտ, ուրիշ հարաբերություններ Փաշինյան. Պաշտոնապես ասում եմ՝ ՀՀ-ն պատրաստ է անցում տալ Բաքվին նույն պայմանով, ինչ Իրանը Նա նշել է, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իմաստը ՀՀ միջով անցնող բոլոր հնարավոր ճանապարհները բացելն է Հյս. Մակեդոնիայի ԱԳ փոխնախարար․ Հուսանք՝ Բաքուն կհասկանա և ի վերջո կստորագրի ՀՀ հետ խաղաղության պայմանագիրը Նա ընդգծել է, որ լավ խաղաղության համաձայնությունն այն է, երբ երկու կողմերն էլ գոհ են դրանից |