Մանկապարտեզների 100-ավոր աշխատակիցներ` Տիգրան Ավինյանի քարոզարշավին

Մանկապարտեզների 100-ավոր աշխատակիցներ` Տիգրան Ավինյանի քարոզարշավին

PanARMENIAN.Net - Քաղաքացի Արթուր Չախոյանը, ով հայտնի է Երևանի քաղաքապետարանի շինարարական ծրագրերում հանրային վերահսկողություն իրականացնելով, Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավում վարչական ռեսուրսի չարաշահման դեպք է բացահայտել, հայտնում է «Հետքը»։

Նա նաև տեսանյութ է հրապարակել։

Սեպտեմբերի 7-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը հանրահավաք է անցկացրել Նոր Նորք վարչական շրջանում։ Արթուր Չախոյանը շրջել է հանրահավաքի մասնակցիների շարքերում և զրուցել ներկաների հետ, որի արդյունքում պարզվել է, որ համայնքային ծառայողները կոլեկտիվներով ներկա են ՔՊ թեկնածուի հավաքին։

Ըստ Արթուր Չախոյանի՝ հավաքի մասնակիցների թվում են եղել Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող գրադարանի, մշակույթի տան, կանաչապատման կազմակերպության, սպորտդպրոցի աշխատակիցներ։ Հավաքին աշխատակիցներ են բերել նաև Երևանում գործող «Ջրաշխարհ» սպորտային համալիրից, որը պատկանում է գործարար, «Իքս գրուպ»-ի սեփականատեր Խաչիկ Խաչատրյանին։

Երևանի ավագանու ընտրությունները նշանակված են սեպտեմբերի 17–ին։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---