Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում սեպտեմբերի 14-ի ցերեկը, 15-ին, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 16-18-ին կեսօրից հետո` առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 15-16-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։ Արարտի, Արմավիրի, Վայոց ձորի մարզերում սեպտեմբերի 15–ին օդի ջերմաստիճանը կհասնի +27–ի։

Քամին՝ արևմտյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։

Երևանում սեպտեմբերի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 15–ին ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +26 աստիճան, սեպտեմբերի 16–ին՝ +28, այնուհետև նորից +26։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---