ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը Գորիսում տաք սննդի կետ է բացել

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը Գորիսում տաք սննդի կետ է բացել

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն Արցախից բռնի տեղահանված անձանց համար Գորիսում բացել է տաք սննդի բաշխման շարժական կետ:

Շարժական կետն օրական կտրամադրի 2000 բաժին տաք սնունդ, ասվում է կազմակերպության X-ի միկրոբլոգում։

«Շարժական կետերը տեղակայվել են սահմանից ոչ հեռու՝ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում։ Դրանք կընդլայնվեն ոչ պարենային ապրանքների պահեստավորման համար։ Անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք ընդլայնել աջակցության տրամադրումը ամբողջ հանրապետության տարածքում»,–ասվում է գրառման մեջ։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կար և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի:

Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էության համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին Եվլախում հանդիպել են Բաքվի և ԼՂ ներկայացուցիչները, այնուհետև սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, ԼՂ ղեկավարության խոսքով՝ բոլորը հեռանալու են երկրից:

 Ուշագրավ
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
Փետրվարի 6–ի ցերեկը մայրաքաղաքում սպասվում է +11, իսկ փետրվարի 7–ին՝ +13 աստիճան
Նա ասել է նաև, որ ինքը չի հարցաքննվել
---