ԼՂ-ից մոտ 93,000 բռնի տեղահանված է ժամանել ՀՀ

ԼՂ-ից մոտ 93,000 բռնի տեղահանված է ժամանել ՀՀ

PanARMENIAN.Net - Ժամը 12-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 91,448 անձ է ժամանել Հայաստան։ Այս պահի դրությամբ այդ թիվը հասել է մոտ 93,000-ի։ Նրանցից 69,916-ն արդեն հաշվառվել է։

«Այս պահի դրությամբ պետության տրամադրած կեցավայրերից օգտվել է 23,433 անձ»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, հայտնում է Aysor.am-ը։

Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է. Արագածոտն՝ 976, Արարատ՝ 6031, Արմավիր՝ 2124, Գեղարքունիք՝ 2147, Լոռի՝ 1187, Կոտայք՝ 5323, Շիրակ՝ 897, Սյունիք՝ 2050, Վայոց ձոր՝ 1555, Տավուշ՝ 1183:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կար և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի:

Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էության համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին Եվլախում հանդիպել են Բաքվի և ԼՂ ներկայացուցիչները, այնուհետև սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, ԼՂ ղեկավարության խոսքով՝ բոլորը հեռանալու են երկրից:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---