ԼՂ–ից բռնի տեղահանվածների թիվն 8–ով ավելացել է․ ՀՀ են եկել նաև ոստիկաններն ու փրկարարները 3 հոկտեմբերի 2023 - 17:16 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ներհոսքը խիստ նվազել է՝ սահմանը հատել է ևս 8 անձ։ Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել և Հայաստան է ժամանել 100,625 անձ։ Այդ մասին ասուլիսի ժամանակ ասել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ հումանիտար կենտրոնի աշխատանքները ներկայացնելիս: Հոկտեմբերի 3-ի առավոտվա տվյալներով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել և Հայաստան է ժամանել 100,617 անձ։ Ըստ նրա՝ Հակարիի կամուրջը 21,195 տրանսպորտային միջոց է հատել: Ժամը 16:00-ի դրությամբ հաշվառված քաղաքացիների թիվը կազմել է 91,924, հայտնում է Aysor.am-ը։ Բաղդասարյանը նշել է, որ զուգահեռ իրականացվում է հաշվառման գործընթաց, և եթե կան քաղաքացիներ, որոնք ինչ-ինչ պատճառներով ժամանելուց չեն կարողացել հաշվառվել, անհրաժեշտություն կա դիմելու համայնքային կենտրոններ։ Նրա խոսքով՝ այդպիսի 60 համայքնային կենտրոն է գործում։ Արցախից հեռացել են նաև ոստիկաններն ու փրկարարները՝ որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են։ Նրանք արդեն Հայաստանում են։ Այդ մասին հայտնել է Արցախի ՆԳՆ մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչ Մարկո Սուչին սյուրռեալիստական է բնորոշել դատարկ Ստեփանակերտի տեսքը։ Նա Reuters-ին ասել է, որ Ստեփանակերտում ընդամենը մի քանի հարյուր մարդ է մնացել, այդ թվում՝ հիվանդներ, հաշմանդամներ, տարեցներ, հայտնում է «Ազատությունը»։ Նա տեսակապով միացել է Ժնևում կազմակերպված բրիֆինգին, ասելով, որ հիմա բարձրախոսներով փորձում են գտնել միայնակ ու լքված մարդկանց։ Նրանք գտել են անկողնային հիվանդ Սյուզաննային, որը օնկոլոգիական հիվանդությամբ է տառապում և թերսնված էր, չնայած հարևանները նրա համար սննունդ էին թողել։ Շտապօգնության մեքենայով նրան տարհանել են Հայաստան։ Սուչին ասել է, որ փողոցներում պարեկություն է անում ադրբեջանական ոստիկանությունը։ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կար և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի: Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էության համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին Եվլախում հանդիպել են Բաքվի և ԼՂ ներկայացուցիչները, այնուհետև սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, ԼՂ ղեկավարության խոսքով՝ բոլորը հեռանալու են երկրից: Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի է մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։ Ուշագրավ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին ՔՊ վարչությունը մերժել է Արփի Դավոյանի թեկնածությունը արդարադատության նախարարի պաշտոնում Նրա՝ արդարադատության նախարար լինելուն դեմ է եղել վարչության գերակշիռ մասը |