Մայիսի 8-ին Պրահայում տեղի կունենա Nabucco-ին նվիրված գագաթնաժողովը30 ապրիլի 2009 - 13:38 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը հրավիրվել է մայիսի 8-ին ԵՄ-ի նախաձեռնությամբ Պրահայում կայանալիք Nabucco-ին նվիրված գագաթնաժողովին: Ինչպես հաղորդում է Եվրահանձնաժողովի մամլո ծառայությունը, մասնակցության պաշտոնական հրավեր են ստացել Ադրբեջանի, Ղազախստանի, Թուրքմենստանի, Վրաստանի ու Թուրքիայի պետության ու կառավարության ղեկավարները: Ընդ որում որպես դիտորդ հրավիրվել են Իրաքի, Եգիպտոսի ու Ուզբեկստանի ներկայացուցիչները: Եվրամիության կողմից հովանավորվող Nabucco նախագիծը նախատեսում է բնական գազի առաքում մերձկասպյան տարածաշրջանից մինչեւ Ավստրիա` Թուրքիայի, Բուլղարիայի, Ռումինիայի ու Հունգարիայի տարածքով: Ռուսաստանը նախատեսում էր որոշակի փաստաթղթեր ստորագրել «Հարավային հոսանք» նախագծի վերաբերյալ, որը համարվում էր Nabucco-ի մրցակիցն անցած շաբաթ Սոֆիայում կայացած գագաթնաժողովում: Գազամուղը պետք է անցնի Սեւ ծովի հատակով եւ Բուլղարիայի, Սերբիայի ու Հունգարիայի տարածքով մինչեւ Ավստրիա: Պրահայում կայանալիք գագաթնաժողովից մեկ օր առաջ ԵՄ-ն նախատեսել է նաեւ «Արեւելյան գործընկերություն» ծրագրի (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա եւ Ուկրաինա) մասնակից երկրների առաջին գագաթնաժողովը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |