ԶԼՄ․ ՌԴ-ն Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման հարց Բաքվի և Երևանի հետ չի քննարկում

ԶԼՄ․ ՌԴ-ն Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման հարց Բաքվի և Երևանի հետ չի քննարկում

PanARMENIAN.Net - Ռուսաստանը Բաքվի և Երևանի հետ չի քննարկում Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների դուրսբերման հարցը։ Այդ մասին ասել է դիվանագիտական աղբյուրը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Տեղեկությունները մի շարք ԶԼՄ–ներում այն մասին, թե ՌԴ ՊՆ պատվիրակությունը Բաքվում կամ Երևանում քննարկում է Ղարաբաղից ռուս խաղաղապահների զորակազմը դուրս բերելու հարցը, չի համապատասխանում իրականությանը»,–ասել է աղբյուրը։

Ըստ նրա, խոսքը պլանային շփումների մասին է ԼՂ–ում ռուս խաղաղապահների ընթացիկ գործունեության հարցերի շուրջ։

ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը, խոսելով Ադրբեջանի ագրեսիայի մասին, որի հետևանքով ԼՂ–ում հայ չի մնացել, ասել է, որ ռուս խաղաղապահների օրերը ԼՂ–ում հաշված են։ Նա նշել է, որ Ադրբեջանի հարձակումը հարված է հասցրել ՌԴ դիրքերին։Նա հավելել է, որ Բաքվի գործողությունները վարկաբեկեցին Ռուսաստանին որպես հզոր տերության, և այժմ Վրաստանում սկսել են խոսել Աբխազիան և Հարավային Օսիան հետ բերելու մասին:

Photo. TASS
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---