ԼՂ–ում պայթյունից տուժած 5 անչափահաս տեղափոխվել է ԱՄՆ և Բելգիայի ԲԿ–ներ

ԼՂ–ում պայթյունից տուժած 5 անչափահաս տեղափոխվել է ԱՄՆ և Բելգիայի ԲԿ–ներ

PanARMENIAN.Net - Արցախում վառելիքի պայթյունից տուժած 5 պացիենտ հոկտեմբերի 8–ին տեղափոխվել է ԱՄՆ և Բելգիայի առաջատար բժշկական մասնագիտացված կենտրոններ, հայտնում է Առողջապահության նախարարությունը։

Նրանք բոլորն անչափահասներ են։

Հայաստանին օգնության ձեռք մեկնած երկրներից Ֆրանսիայի, Բուլղարիայի, Իտալիայի կլինիկաներում բուժումն արդեն շարունակում են 12 պացիենտ։

Սեպտեմբերի 25-ին Արցախի Ասկերանի շրջանում վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով առնվազն 20 զոհ եղավ, հարյուրավոր վիրավորներ։ Բազմաթիվ անձինք անհետ կորած են համարվում, քանի որ պայթյունի հետևանքով այրվել են և նրանց վերաբերյալ լրացուցիչ տվյալներ պետք է ճշտվեն։ Պայթյունից բոլոր տուժածներին ուղղաթիներով տեղափոխել են Հայաստան։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---