Ավինյանին տուգանել են առանց իրավունքի «Գազել» վարելու համար![]() 11 հոկտեմբերի 2023 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տուգանվել է՝ առանց համապատասխան կարգի վարորդական իրավունքի «Գազել» վարելու համար։ ՆԳՆ-ից հաստատել են, որ նրա նկատմամբ վարչական իրավախախտում կատարելու համար կազմվել է համապատասխան արձանագրություն, հայտնում է «Փաստինֆոն»։ Ավինյանը դեռևս փոխքաղաքապետի պաշտոնը զբաղեցնելիս նախընտրական շրջանում վարել էր «Երևանի վերջին «Գազելը», որի վերաբերյալ հոլովակ էր պատրաստվել։ Ավինյանը «Գազելը» վարել էր առանց համապատասխան կարգով վարորդական իրավունք ունենալու, ինչպես նաև՝ չէր կապել ամրագոտին։ ՀՀ ՆԳՆ-ից չեն մանրամասնել, թե ինչ չափի տույժ է նշանակվել։ D կարգի վարորդական իրավունք չունենալու դեպքում վարորդը տուգանվում է 25,000 դրամով, իսկ տրանսպորտային միջոցը չամրակապված վարելու համար 10,000 դրամով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |