Արևային էներգիան՝ Վիվա-ՄՏՍ-ի բջջային կայաններում. Թթվածնի ու միջոցների խնայում

Արևային էներգիան՝ Վիվա-ՄՏՍ-ի բջջային կայաններում. Թթվածնի ու միջոցների խնայում

PanARMENIAN.Net - Արդիականացումը Վիվա-ՄՏՍ-ում շարունակական գործընթաց է: Շարունակում են զարգանալ Հայաստանում միակ 5G, ինչպես նաև՝ 4G և 3G ցանցերը: Միաժամանակ, ցանցի արդիականացումը 21-րդ դարում պահանջում է բնապահպանական ու էներգախնայող լուծումների կիրառում:

Որո՞նք են Վիվա-ՄՏՍ-ի նվաճումներն արևային էներգիայի կիրառման ոլորտում: Այսպես՝

- ընդհանուր առմամբ՝ արևային էներգիայի կիրառման շնորհիվ, մինչև 2023թ.-ի ավարտը գործառնական ծախսերի տնտեսումը կկազմի այնքան գումար, որքան կպահանջվեր վճարել մոտ 350 000 կՎտ/ժ էլեկտրական էներգիա սպառելու համար,

- տարեկան կտրվածքով բջջային կապի հիմնական կայաններում տեղադրված արևային համակարգերը եկող տարվանից կարտադրեն մոտ 520 000 կՎտ/ժ էլեկտրաէներգիա, բացի այդ, արևային էներգիա օգտագործելու շնորհիվ նվազում են հիմնական կայաններում դիզելային վառելիքի առաքման/սպառման ծավալները,

- տարեկան կտրվածքով Վիվա–ՄՏՍ–ը խնայում է մոտ 44 244 լիտր դիզելային վառելիք։ Միջազգայնորեն ընդունված չափանիշներով՝ ֆոտովոլտային արևային 38 կայանների շնորհիվ խնայվում է այնքան թթվածին, որքան տարեկան կտրվածքով կարող են արտադրել 7 460 ծառերը:

21-րդ դարում սոցիալապես պատասխանատու ընկերությունը պետք է ոչ միայն հետամուտ լինի տնտեսական արժեքի ստեղծմանը, այլև առավելագույնս նպաստի շրջակա միջավայրի պահպանմանն ու զարգացմանը: Վիվա-ՄՏՍ-ը «կանաչ» տեխնոլոգիաներ է կիրառում թե՛ բջջային կապի արդիականացման և թե՛ սոցիալական նախագծերում։

«Արևային տեխնոլոգիաների ներդրումն ու տարածումը եղել և մնում է Վիվա-ՄՏՍ-ի օրակարգում: Ֆոտովոլտային արևային համակարգերի ներդրումը ցանցի արդիականացման կարևոր բաղադրիչ է, և մենք տարեցտարի ավելացնում ենք արևային էներգիայով սնվող հիմնական կայանների քանակը: Արևային էներգիան անվնաս է, վերականգնվող և չունի արտանետումներ: Բջջային կապի ենթակառուցվածքում ֆոտովոլտային արևային համակարգերի ներդրումը կարևոր է հատկապես այնպիսի վայրերում, որտեղ կենտրոնացված էլեկտրասնուցումը հասանելի չէ։ Այսպիսով՝ արևային էներգիայից ոչ միայն չի տուժում բնությունը, այլև խնայվում են միջոցներ»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

Միայն ընթացիկ տարում Վիվա-ՄՏՍ-ը նախատեսում է ֆոտովոլտային արևային համակարգեր տեղադրել տարբեր մարզերում բջջային կապի մոտ 25 բազային կայանում, այդ թվում՝ սահմանամերձ վայրերում: Սա՝ ի հավելում նախորդ տարիների նույնատեսակ 13 կայանի:

Արևային համակարգերի կիրառումը կարևոր է հատկապես այնպիսի հեռավոր տեղանքներում, որտեղ չկա կենտրոնացված էլեկտրամատակարարում, ճանապարհները դժվարանցանելի են, իսկ ձմռան ամիսներին՝ եղանակային պայմանների պատճառով, հաճախ մեծ դժվարությամբ է հնարավոր լինում դիզելային վառելիքը հասցնել կայան: Վիվա–ՄՏՍ–ի կայանները ձայնային կապի և ինտերնետի ծառայություններ են տրամադրում հեռավոր, այդ թվում ՝ սահմանամերձ բնակավայրերում, ռազմավարական նշանակության օբյեկտներում և տարանցիկ ճանապարհներին:

Նախագծի ավարտին Վիվա-ՄՏՍ-ը կունենա ֆոտովոլտային արևային համակարգի միջոցով էլեկտրասնուցվող մոտ 40 հիմնական կայան: Այն տեղանքներում, որտեղ էլեկտրամատակարարման կենտրոնացված համակարգը հասանելի չէ, Վիվա-ՄՏՍ-ը հիմնականում կիրառում է էլեկտրասնուցման հիբրիդային համակարգեր. արևային ֆոտովոլտային կայաններ և կուտակիչ մարտկոցներ: Հիբրիդային համակարգերով համալրված հիմնական կայաններում օրվա ցերեկային ժամերին էլեկտրասնուցումը կատարվում է արևային էներգիայի շնորհիվ, իսկ մութն ընկնելուն պես՝ միանում են լիցքավորված մարտկոցները, անհրաժեշտության դեպքում՝ նաև վթարային դիզելային շարժիչները: Ընդ որում, արևային էներգիայով սնուցվող հիմնական կայանների որոշ մասն է միացված էլեկտրամատակարարման կենտրոնացված համակարգին։

Արևային համակարգերի կիրառումը թույլ է տալիս նվազեցնել արտանետումները և տեխնիկական սպասարկման ծախսերը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---